Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի հարավ, այսօր Հայաստանի ղեկավարը մի շարք հանդիպումներ կանցկացնի Սյունիքի մարզի քաղաքներում:
Հայաստանի Սահմանադրության օրը վարչապետը Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի հրապարակներում, Քաջարանում էլ դահլիճային ձևաչափով հանդես կգա ելույթներով, կպատասխանի տեղացիների հարցերին:
Նիկոլ Փաշինյանն արդեն Սիսիանում է, ժամանեց ուղղաթիռով:
Որպես վարչապետ՝ սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիք, մարզը ներառված չէր թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանի երկշաբաթյա քայլերթի ծրագրում:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնելու Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ, այցելելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, ինչպես նաև դեռ նախորդ իշխանությունների օրոք հայ-իրանական սահմանին գործարկված «Մեղրի» ազատ տնտեսական գոտի: Անցյալ տարի գոտու բացմանը այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե սա հնարավորություն է, որպեսզի իրանցի գործարարները ազատ տնտեսական գոտում բիզնես սկսեն և արտահանում կատարեն դեպի Եվրոպա և եվրասիական երկրներ:
Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Վայոց ձորի մարզ, լինելու է Ամուլսարի հանքավայրում, որտեղ երկու շաբաթ է բողոքի ցույցեր են` ընդդեմ հանքի շահագործման: «Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու», - ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:


















































ԱԺ հերթական նիստը
Բացահայտվել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր
Չկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար․ Արթուր Դավթյան
«Խորհրդավոր» կադրային վերադասավորումներ՝ Ադրբեջանում. Ինչի՞ց է վախենում Ալիեւը
Ամերիկյան կողմը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները. Պենտագոնի ներկայացուցիչ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...