Սփյուռքի փոխնախարարը 11 միլիոն դրամ է հայտարարագրել. երկու անշարժ գույք ունի
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնած Դավիթ Սարգսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագրում կարդում ենք, որ նա երկու անշարժ գույք ունի՝ բնակարան ու առանձնատուն:
Նրա սեփականությունն է համարվում նաեւ «OPEL VECTRA B 1.6 L» մակնիշի ավտոմեքենա: Ունեցել է նաեւ բաժնեմաս՝ 1000 դրամի չափով: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 100 ԱՄՆ դոլար ու 11 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 813 հազար դրամ, որը երկու աշխատավարձերի հանրագումար է:
Դավիթ Սարգսյանը փաստաբան է: Նա 2017թ. հունվարից մինչեւ 2018թ. հունվարը աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, որպես ղեկավարի օգնական, որից հետո նշանակվել է Երեւան քաղաքի հանրային պաշտպան եւ աշխատել է մինչեւ 2018թ. մայիսի 23–ը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...