Հացի սպառման ծավալները Հայաստանում նվազում են արդեն 4-րդ տարին անընդմեջ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Այս տարվա հունվարին այս միտումը շարունակվել է Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացի սպառումը Հայաստանում նվազել Է 2.3 տոկոսով։
Ի տարբերություն շատ այլ ապրանքների, հացի սպառումը մեկ շնչի հաշվով կայուն ցուցանիշ Է և գրեթե պայմանավորված չէ գնողունակության տատանումներով։ Այսինքն, անկախ սոցիալ-տնտեսական վիճակից, մեկ վիճակագրական քաղաքացու սպառած հացի քանակությունը փոփոխություններ գրեթե չի կրում։ Ուստի հացի սպառման ծավալների նվազումը հիմնականում պայմանավորված է բնակչության թվաքանակով։ Ըստ այդմ, կարելի է արձանագրել, որ այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ ՀՀ բնակչության թիվը նվազել է մոտավորապես այնքան, որքան նվազել է հացի սպառումը՝ 2.3 տոկոսով։ Անցած 4 տարիների ընթացքում հացի սպառումը նվազել է 7.2 տոկոսով, ինչը թերևս նույնությամբ արտացոլում է ՀՀ բնակչության թվի նվազումը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...