Քանի՞ խորհրդական ու օգնական կարող է ունենալ վարչապետը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ վարչապետի աշխատակազմի հաստիքացուցակի, նախատեսված է վարչապետի՝ մինչեւ 7–ական օգնական եւ խորհրդական: Բայց նշված թիվը չի վերաբերում հասարակական հիմունքներով խորհրդականներին: Քանի որ իրենք չեն վարձատրվում, նրանց թիվը ներառված չէ հաստիքացուցակի մեջ: Սահմանված թիվ չկա, թե վարչապետը հասարակական հիմունքներով քանի խորհրդական կարող է ունենալ: «Փաստ»–ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը:
«Այս թիվը ոչ թե առկա օգնականների, այլ հաստիքների թիվն է: Օգնականները ժամանակի ընթացքում համալրվում են: Իսկ փոխվարչապետներից յուրաքանչյուրն ունի իր գրասենյակը, եւ գրասենյակների աշխատակիցների ֆիքսված հաստիքների քանակ կա: Այդ հաստիքների մեջ արդեն փոխվարչապետներն իրենք են որոշում, թե քանի խորհրդական, քանի օգնական նշանակեն: Օրինակ` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակն ունի 19 հաստիք, մյուս փոխվարչապետերի գրասենյակները` 15– ական հաստիքներ»,–ասաց նա:
Նաեւ հայտնեց, որ վարչապետի աշխատակազմի հաստիքացուցակը ձեւավորված է, պարզապես նշանակումները դեռ շարունակվում են. «Վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը 580 է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...