Դոն Պիպոյի գործը կարծես թե տեղում դոփում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի գործը կարծես թե տեղում դոփում է: Ինչպես հայտնի է, նա կալանավորվել էր հունիսի 19-ին, այնուհետեւ նրան մեղադրանք էր առաջադրվել երեք անձի առեւանգելու, նաեւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:
Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակության ցուցումով առեւանգված անձանցից միայն երկու հոգի է ցուցմունք տվել: Ավելին, Ասատրյանի կալանավորումից անցել է 16 օր, սակայն մինչ օրս առեւանգված անձանց եւ նրա միջեւ առերեսում չի եղել:
Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ էր կազմակերպվել. ըստ շրջանառվող լուրերի՝ մահափորձի պատվիրատուն եղել է Արտյոմ Հարությունյանը, որը հայտնի է Արտյոմ Կանեւսկո անվամբ: Եւ Դոն Պիպոն էլ, ըստ քրեական գործի նյութերի, կազմակերպել էր Կանեւսկոյի մարդկանց առեւանգելը»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...