Ֆելիքս Ցոլակյանի մտերիմը քաղաքապետի ախորժակ ունի
«Իրավունք» թերթը գրում է. «Արթիկում լուրեր են շրջանառվում, որ ներկայիս քաղաքապետ Մխիթար Վարագյանի դեմ միանգամից 4 քրեական գործ է հարուցվել, եւ շուտով քաղաքապետը կհեռանա իր պաշտոնից:
Իսկ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հավակնություններ ունի ՀՀԿ խմբակցությունը լքած Ֆելիքս Ցոլակյանի մտերիմը՝ Արթիկի նախկին քաղաքապետ։ Արսեն Աբրահամյանը, որը ջանք ու եռանդ չի խնայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իրենց հավատարիմ մարդիկ ունենալու համար:
Ավելին՝ անգամ Ֆելիքս Ցոլակյանի համար ընտրություններին աշխատած, հոգով-սրտով դաշնակցական Արտակ Գրիգորյան անունով անձը, որը նաեւ քաղաքապետարանում ունի բարձր պաշտոն, ներկայումս ՔՊ-ի մեջ է մտել:
Ի դեպ, «Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ՝ Արսեն Աբրահամյանն իր ղեկավարման ժամանակ մեծ գումարներ է փոխանցել տարբեր ՍՊԸ-ների, ու դրանք այդպես էլ չեն ծառայել իրենց նպատակներին, եւ նրա վերադարձի մասին լուրերը ոչ միայն չեն ոգեւորել, այլեւ բարկացրել են արթիկցիներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...