Նիկոլ Փաշինյանն ուզում է նախագահի պաշտո՞նն էլ «իրենով անել»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Սահմանադրությամբ նախատեսված յոթ տարին չի պաշտոնավարի:
Մեր ունեցած տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է այս պաշտոնում եւս յուրային մարդ «դնել»: Չնայած ժամանակին նա հայտարարել էր, որ անձամբ է տեսել համապատասխան փաստաթղթերն այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին (հասարակությանն այդպես էլ այդ տեղեկանքը չներկայացվեց), չնայած, որ Արմեն Սարգսյանը վայելում է հասարակության զգալի մասի հարգանքն ու, ինչու ոչ, սերը, Փաշինյանը չի հաշտվում այն մտքի հետ, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է մարդ, ով առաջադրվել է Սերժ Սարգսյանի կողմից:
Մեր աղբյուրի պնդմամբ, հաշվի առնելով, որ սահմանադրական հնարավորությունները խիստ սահմանափակ են, հիմա բանակցություններ են ընթանում, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացնի, եւ նախագահ ընտրվի արդեն խորհրդարանական նոր մեծամասնության կողմից:
Քանի որ նման սցենարը միանշանակ չի ընդունվի հասարակության կողմից, Փաշինյանը փորձում է գտնել առավել «բացատրելի» պատճառաբանություններ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...