Ինչի՞ վրա է ծախսել Քննչական կոմիտեի «վերջին» միլիոնն Աղվան Հովսեփյանը
«168 ժամ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը 2 առեւտրային գործարք է կնքել` ծախսելով վերջին միլիոնը: Ընդ որում` այդ գործարքները կնքվել են մեկ անձից կատարվող գնումների միջոցով` առանց մրցույթների:
Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ընկերության հետ՝ ոչ ավել, ոչ պակաս, 1 մլն դրամի չափով: «Մագաս Ինվեստը» պատկանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրներից մեկին` Արմեն Աբրահամյանին, ով նախորդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր էր: «Մագաս Ինվեստը» հարավկորեական «ՀՅՈՒՆԴԱԻ» (HYUNDAI) ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչն է:
Մեկ այլ գործարքով Քննչական կոմիտեն մայիսի 29-ին հայտարարության տպագրություն է պատվիրել «Հայոց Աշխարհ» օրաթերթին` վճարելով 260 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...