Մարկոս Պիզելին Ակտոբեի կազմում անցկացրած վերջին 5 խաղում 9 գոլ է խփել
Հայաստանի ազգային հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին Ղազախստանի առաջնությունում իր արդյունավետ սերիան հասցրել է 5 խաղի:
33-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել 16-րդ տուրի` Կարագանդայի «Շախտյորրի» հետ խաղում (2:0) և հաղթանակ պարգևել իր թիմին:
Հատկանշական է, որ Պիզելին նախ գոլ է խփել առաջին կեսի 7-րդ րոպեին, այնուհետև` երկրորդ կեսի 7-րդ րոպեին:
Պիզելին այս կերպ 9 գոլ է խփել «Ակտոբեի» կազմում անցկացրած վերջին 5 խաղում:Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստի ակտիվում 11 գոլ կա, ինչի շնորհիվ Մարկոսը վստահորեն գլխավորում է Ղազախստանի Պրեմիեր լիգայի առաջնությնան ռմբարկուների ցանկը` մոտակա հետապնդողներին գերազանցելով 3 գնդակով:
Հիշեցնենք` Պիզելին փետրվարին է վերադարձել «Ակտոբե», որի կազմում հանդես է եկել նաև 2014 և 2015 մրցաշրջաններում:
Այն ժամանակ նա ակումբի կազմում Ղազախստանի առաջնության 50 հանդիպման էր մասնակցել, որոնցում դարձել էր 13 գոլի հեղինակ:
Այնուհետև Պիզելին խաղացել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում` պաշտպանելով «Ալ-Ռաեդի» և «Ալ-Շաբաբի» գույները: Այդ ընթացքում ֆուտբոլիստը կես տարի անցկացրել է նաև հունական «Քսանթիում»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ