ՀՀ իշխանությունների արձագանքը ճիշտ է
Երկու օր առաջ Բաքվում անցկացված զորահանդեսը ուներ հոգեբանական և դիվանագիտական ճնշման խնդիր։ Ադրբեջանական մամուլը առանձնապես չէր թաքցնում դա։
Թեև մի փոքր ուշացումով, այնուհանդերձ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը երեկ հանդես էր եկել մեկնաբանությամբ, որտեղ անդրադարձել էր Ադրբեջանի կազմակերպած զորահանդեսին: Շտաբի պետը կատարել էր ճիշտ շեշտադրումներ, քանի որ հասարակության հետ պետք է լինել հնարավորինս բաց և խոսել նրան անհանգստացնող և հուզող հարցերի վերաբերյալ:
Տվյալ դեպքում Հայաստանի նոր իշխանությունների պահվածքը համարժեք էր ստեղծված վիճակին՝ հասարակության հետ խոսել բաց, հակառակորդին սաստել, միջազգային հանրության ուշադրությունը սևեռել զարգացումների վրա։
Հ.Գ. Քիչ առաջ տեսա, որ վարչապետ Ն. Փաշինյանը «դուխով» վստահեցրել է, որ պատրաստ ենք թե՛ պաշտպանության, թե՛ հակահարվածի։ Մեկ անգամ ևս փաստեմ՝ իշխանության արձագանքը համարժեք է։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախաձեռնություններ խումբ


















































Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ
Մանդատը սրբապատկեր չէ
«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում
Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...
Մտահոգիչ պարզունակություն
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից