Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Մտահոգիչ պարզունակություն

Հրապարակվել է «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակութան ռազմավարությունը»։

Այն` իր կոնցեպցիայով, խնդիրները չպատկերացնելու խորությամբ, շատ ավելի վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել նրա դրույթների նախնական քննարկումներից ելնելով։

Ո՞րն է փաստաթղթի վտանգավորությունը

21-րդ դարի սովորողը և այս փաստաթղթի էությունը որևէ կապ չունեն։ Սա կոնֆլիկտ է 21-րդ դարի աշակերտի, թվայնացված սերնդի և այդ սերնդի համար կրթական քաղաքականություն մշակողների միջև։ Փաստաթղթի խնդիրները, ոճը, թիրախները, ձևակերպումներն անցյալ դարի են։

Չի կարող մի երկրում լինել «Լույս» հիմնադրամ, «ԱՅԲ-ի», Շիրակացու, Մխիթար Սեբաստացի և այլ դպրոցների աշակերտներ, չի կարող նույն երկրում շախմատը ներդրվել որպես հանրակրթական առարկա և լինեն նոր տեխնոլոգիական առաջադիմական լուծումներ՝ միաժամանակ լինել նման փաստաթուղթ։

Այս փաստաթուղթը սովորական թույլ կամ թերի փաստաթղթերի շարքից չէ։ Այն վկայում է խորքային պրոբլեմի մասին՝ ճիշտ չի գնահատվում իրականությունը, ճիշտ չի դրվում խնդիրը, ճիշտ լուծումներ չի առաջարկում։

Այլընտրանքային առաջարկ

«Այլընտրանքային նախագծեր խումբը» պնդում է. կրթական համակարգի առանցքային խնդիրը ոչ թե ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, որը չափազանց անորոշ և ինչ-որ տեղ սպեկուլյատիվ ձևակերպում է, այլ՝ քաղաքացու ձևավորումը։ Ընդհանրապես՝ «ռազմա»-ն և հայրենասիրությունը ճիշտ չէ միշտ իրար կապել։ Առողջ, մտածող, ազատ քաղաքացու ձևավորման դեպքում՝ հայրենիքի նկատմամբ քաղաքացիական պարտքի և համապատասխան գիտակցության ձևավորումը կլինի շատ հարթ ու բնական։

Ինչ վերաբերում է նախազորակոչային և հարակից խնդիրներին, ապա «Այլընտրանքային նախագծեր խումբը» գտնում է, որ այստեղ, իրոք, կան խնդիրներ, որոնք պետք է ճիշտ ձևակերպել և գտնել ճիշտ լուծումները։ Սա որևէ կապ չունի տեսական բարոյախրատականության և դասավանդվող «հայրենասիրության» հետ։ Սա լուրջ խնդիր է, որի արմատներն ու լուծումներն այլ հարթության մեջ են։ Մենք առաջարկում ենք հետևյալ մոտեցումները.

Խնդրի ձեւակերպումը

Առանցքային խնդիր է նախազինակոչային տարիքի տղաների մոտ հոգեբանական, ֆիզիակական և կամային անպատրաստությունը զինվորական ծառայությանը։

Սա խնդիրներ է ստեղծում զորակոչի կազմակերպման համար, կազմալուծում է բարձր դասարաններում ուսման մթնոլորտը, շատ ընտանիքների համար արտագաղթի մասին մտածելու առիթ է դառնում, փոխում է տղաների մասնագիտական կրթության հեռանկարները և, ընդհանրապես, ամբողջ կենսագրությունները։

Հաջորդ փուլում՝ արդեն ծառայության անցնելուց հետո, սա հաճախ բերում է խորը դեզադապտացիայի և ոչ համարժեք վարքի՝ իր բոլոր դրևորումներով։

Մենք առաջարկում ենք՝

1. Փոխել Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ողջ տրամաբանությունը։ Հրաժարվել այսօրվա ուսուցման ձևական մեթոդներից։ Դրա փոխարեն՝ ՆԶՊ նոր համակարգով բոլորը պարտադիր պետք է այցելեն զորամասեր։ Նպատակը՝ թուլացնել 18 տարեկանում պարտադիր զինծառայության անցման փուլի շոկը, դեզադապտացիան, անորոշ և, որպես կանոն, բացասական սպասումները։ Հնարավորություն տալ, որ 16-17 տարեկանում տղաները (ցանկության դեպքում՝ նաև աղջիկները) տեսնեն՝ ինչ է զորամասը, զինվորի առօրյան՝ սնունդը, հագուստը, իրական հրամանատարը։ Որտեղ է ինքը ծառայելու, ինչպիսին է լիելու իր առօրյան, միջավայրը։ Նման աստիճանական ինտեգրումը չափազանց կարևոր է։ Սա կարող է լինել բանակի մասին «վտանգավոր լեգենդների» դեմ պայքարի ամենաէֆեկտիվ տարբերակը։ Հասկանալի է, որ խոսքը մեկ անգամ զորամաս էքսկուրսիայի մասին չէ։ Խոսքը պարբերական նպատակային և պարտադիր այցերի և տեղում ուսումնառության մասին է։ Այս մշակույթի ներդրմամբ շահելու են բոլորը՝ թե՛ կրթությունը, թե՛ բանակը, թե՛ զորակոչիկը, թե՛ հասարակությունը

2. Պետք է կազմակերպվել ՆԶՊ-ի ճամբարային տարբերակը՝ զորամասերում կամ մոտակա բնակվայրերում։ Ճամբարը պետք է լինի պարտադիր ու դասասենյակներից դուրս (ի դեպ, Հայաստանյան որոշ կրթօջախներում կա նման փորձ)։ Ազգ-բանակի կոնցեպցիան հենց սա է ենթադրում՝ հասարակության և բանակի չընդհատվող կապը։

3. Կտրուկ խստացնել ՆԶՊ-ի պահանջները. ավագ դպրոցներում բոլորն անխտիր պետք է սովորեն օգտվել զենքից, ունենան ոչ տեսական, այլ՝ պրակտիկ ծանոթություն զինատեսակների հետ։ Պարտադիր իրական պարապմունքներ հրաձգարաններում և այլն։

4. Կտրուկ խստացնել քաղպաշտպանության ուսուցումն աղջիկների համար։ Տեսական դասերից անցնել պրակտիկ, կիրառական ուսուցման։ Բոլոր աղջիկները պետք է ստանան առաջին բուժօգնության հիմնական գիտելիքները՝ ցավազրկել, կոտրվածքների անշարժացում, սրսկում, վիրավորի տեղափոխում և այլն։ Ամեն ինչից անկախ՝ Հայաստանը սեյսմիկ ակտիվ գոտում է և պատերազմի մշտական վտանգի առաջ։ Որպես պարտադիր ուսման մաս ներդրվելով՝ տարիների ընթացում սա ուղղակի կվերածվի մշակույթի։

5. Դպրոցական շրջանակներում որպես պետական քաղաքականություն ներմուծել ռազմա-մարզական խաղերի հասկացությունը։ Սրանք միջդպրոցական, միջբուհական մրցումներն են՝ խաղեր, որոնք անց են կացվում հիմնականում զինվորական ծառայությանը մոտ մարզաձևերում՝ հրաձգություն, ալպինիզմ, խոչընդոտների հաղթահարում, հետախուզական խնդիրներ, տեղանքում կողմնորոշում, առաջին օգնություն և այլն։ Այս մրցումները տարբեր խրախուսանքների, տրվող իրական արտոնությունների և լուսաբանման միջոցով պետք է դառնան շատ հեղինակավոր և զանգվածային, կրեն ոչ ֆիկտիվ, ոչ ցուցադրական բնույթ, պետք է ապահովվի իրական ներգրավվածություն, իրական ոգևորություն։ Սա նաև աղջիկների համար է։

6. Պետք է կրթել ապագա զինվորներին, որոնց կրթական ցենզը սովորաբար շատ ցածր է։ Պետք ապահովել որոշակի կրթական-արժեհամակարգային ստանդարտ։ Պետք է նրանց հետ աշխատել այն լեզվով, որը նրանց ընկալելի է և այն մարդկանց միջոցով, որոնք այդ սերնդի ու խավի համար հեղինակություն են։ Պետք է հասկանալ՝ ովքեր են նրանք ու կազմակերպել նրանց մուտքը դպրոց և նրանց երկխոսությունը 15-17 տարեկանների հետ։ Դրանք կարող են լինել մարդիկ տարբեր ոլորտներից, բայց լինեն իրական հեղինակություններ։

7. Մենք ունենք ապրիլյան պատերազմի մասնակիցներ, վիրավորներ, մարտական հերթապահությունը պատվով կատարած և խաղաղ կյանք վերադարձ հազարավոր երիտասարդներ։ Պետք է ապահովել նրանց կապը 15-17 տարեկանների հետ։ Սրանից լավ նախապատրաստում դժվար է պատկերացնել։ Պետք է գտնել ճիշտ տարբերակները և սկսել աշխատել։ Ընդ որում, սա օգտակար է թե՛ նախազորակոչիկներին, թե՛ զորացրվածներին։

8. Հայաստանում պետք է ՆԶՊ և քաղպաշտպանության քննությունը համարվի դպրոցի պարտադիր ավարտական քննություն և լինի ամենաբարդը, կարևորը և օբյեկտիվը։ Սրանով մենք որակապես մեծ քայլ արած կլինենք հասարակության և բանակի կապի, անվտանգության լրջության գիտակցման և ընդհանրապես հասարկության լրջության և կայացման առումով։

Ամփոփում

Ա. Մենք արձանագրում ենք, որ իսկապես կա լուրջ խնդիր և առաջարկում ենք իրական քայլերի համակարգ, որոնք կարող են այլոց կողմից շտկվել, ավելացվել, վերամշակվել։ Բայց դրանք պետք է լինեն իրական քայլեր ու ներդրվեն։

Բ. Պետք է կազմվի նոր փաստաթուղթ և տրամաբանական կլինի, որ այն անի ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Սա ոչ միայն բարոյական իրավունքի հարց է, քանի որ սա բանակում սկսված բարեփոխումների մի հատվածն է, այլ նաև՝ տրամաբանված լուծում, քանի որ այդպես ապահովված կլինի առաջարկվող քայլերի կիրառական կողմը։ Լավ փաստաթղթի և իրական կյանքում ներդրման համար շատ կարևոր է նաև Սպորտի և երիտասարդության նախախարության, Արտակարգ Իրավիճակների նախարարությունը, ԿԳՆ, տարբեր՝ ոլորտին առնչվող ՀԿ-ների և, իհարկե, կրթօջախների ներկայացուցիչների մասնակցությունը։ Նոր և թարմ մոտեցումներով փաստաթուղթն ուղղակի պարտադրված է մեզ և կփոխի մեր առաջ կանգնած իրական խնդիրների ընկալման լրջությունը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»