Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Մատաղիսի և Մարտունիի «մերձակայքում»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու, որոնցում կներգրավվի մինչև 20 հազար զինծառայող, Ադրբեջանի ողջ «բարձրագույն» տեխնիկան՝ «տարածքներ ազատագրելու նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողությանն առնչվող առաջադրանքներով»:
Տարածված հաղորդագրության մեջ նշված չէր զորավարժությունների «տեղը»։ Մեզ հաջողվեց պարզել, որ դրանք անցկացվելու են Արցախի սահմանագծից ոչ շատ հեռու՝ հարավ-արևելյան՝ Մատաղիսի, հյուսիս-արևելյան՝ Մարտունիի սահմանային գոտիների «մերձակայքում»։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ անսպասելիության գործոնն էր առաջնայինը, հիմա մենք սահմանագոտին արդիականացրել ենք, հակառակորդը չի կարող այդ գործոնը կիրառել․ սկսել են զորավարժությունների «պատրվակը» խաղարկել։
Ընդամենը մի քանի օր առաջ՝ զորահանդեսի ժամանակ ցուցադրած տեխնիկան բերել են սահմանում ցուցադրելու․ մենք կազմ-պատրաստ կանգնած ենք, որպես կանոն, լրացուցիչ միջոցառումներ ենք ձեռնարկել, որևէ շարժ թույլ չենք տալու»,- ասաց Արցախի բանակի ներկայացուցիչը։ Այլ հատվածներում կուտակումները կա՞ն։ «Չէի ասի՝ խիստ մասշտաբային, ինչպես, ասենք՝ 2 շաբաթ առաջ էր, փոքր ինտենսիվությամբ, կա»։ Այս զորավարժություններն աննախադե՞պ են՝ զինծառայողների քանակի և տեխնիկայի մասով։ «Ոչ, ապրիլյան պատերազմից հետո մոտ 58 հազարանոց զորավարժություն է եղել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...