Գյումրու քաղաքապետարանում 1 մլն 678 հազար դրամի տորթ են կերել
«Ժողովուրդը» գրում է. «Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը պետական միջոցներով գնել է 240 հատ տորթ` մեծ, միջին եւ փոքր: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 34 հատ 40 սմ երկարությամբ եւ լայնությամբ մեծ տորթի համար ծախսվել է 374 հազար դրամ, 100 հատ 30 սմ երկարությամբ եւ լայնությամբ միջին տորթի համար` 880 հազար դրամ, իսկ ահա 106 հատ 23 սմ երկարությամբ, լայնությամբ փոքր տորթին` 424 հազար դրամ: Այսինքն` տորթերի համար քաղաքապետարանի աշխատակազմը ծախսել է 1 մլն 678 հազար դրամ: Նշենք, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին է պատկանում Գյումրիի՝ «Անուշարան» անվանումով հրուշակեղենի գործարանը: Նաեւ հիշեցնենք, որ ՊԵԿ-ը բացահայտել էր, որ քաղաքապետի ընտանիքին պատկանող Գյումրիի գարեջրի գործարանը մի քանի միլիոն դրամ հարկ չի վճարել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...