Գազի ներտնային սպասարկման հարցերով առաջարկների փաթեթում են նաև սակագնի իջեցման և գումարները պետբյուջե ուղղելու հարցերը
«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռ շարունակում է քննարկումները գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները, չնայած, որ նախարարությունը պետք է հունիսի վերջին կառավարությանը ներկայացներ առաջարկությունների փաթեթը:
Նշենք, որ այս գործառույթն իրականացնում է «էյ Ի Ջի սերվիս» ընկերությունը: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ առաջարկությունների փաթեթը վերջնական պատրաստ չէ, այն դեռ մշակվում է: Հավանաբար առաջարկությունների փաթեթը հուլիսի առաջին տասնօրյակում կներկայացվի կառավարությանը:
Ի դեպ, առաջարկությունների փաթեթի մեջ ներառված են լինելու նաև գազի ներտնային սպասարկման սակագնի իջեցման և ստացված գումարները պետական բյուջե ուղղելու հարցերը: Հիշեցնենք, որ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի այս հանձնարարականն անակնկալ է եղել և´ նախարարության, և´ «էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատողների համար»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...