ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս
Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հունիսի 28-ին ավարտվելու է խմբային փուլը։ Պայքարը կավարտվի G և H խմբերում։ Հայտնի են դառնալու 1/8 եզրափակիչի վերջին՝ 2 մասնակիցները։
G խմբում երկրորդ տուրից հետո պարզ դարձավ, որ հաջորդ փուլ են դուրս գալու Անգլիայի և Բելգիայի հավաքականներ։ Այստեղ բաց է մնում միայն առաջին և երկրորդ տեղերի հարցը։
Կալինինգրադում Երևանի ժամանակով 22։00-ին կհանդիպեն խմբի առաջատարները։ Ռոբերտո Մարտինեսն իր մարզչական կարիերայի հիմնական մասը անց է կացրել Բրիտանիայում և այդ գործոնը կարող է որոշիչ լինել, քանի որ իսպանացին լավ է ճանաչում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին և նրանց հնարավորությունները։ Միևնույն ժամանակ էլ Բելգիայի հավաքականում շատ են անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները, որոնց խաղը մշտապես Գարեթ Սաութգեյթի ուշադրության կենտրոնում է։ Ստացվում է, որ հավելյալ հետախուզության կարիք չկա։
Մրցելու են գրեթե նույն խաղաոճը դավանող հավաքականներ, որոնք վերջին անգամ հանդիպել են 2012 թվականին և ընկերական խաղում Անգլիան հաղթել է 1։0 հաշվով։
Խմբի մյուս խաղում մրցելու են Պանաման և Թունիսը։ Այդ հանդիպումը տեղի է ունենալու Սարանսկում և մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։00-ին։

H խմբում 2 ուղեգրի համար պայքարում է 3 հավաքական։ Հետաքրքիր է լինելու Կոլումբիայի և Սենեգալի պայքարը։ Սենեգալն առաջին տուրում հաղթեց Լեհաստանին, իսկ երկրորդում ոչ ոքի խաղաց Ճապոնիայի հետ։ Կոլումբիան առաջնությունում մեկնարկեց պարտությամբ (Ճապոնիայից՝ 1։2), սակայն երկրորդ տուրում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Լեհաստանի դարպասը։ Երևանի ժամանակով 18։00-ին Սամարայում կմեկնարկի Սենեգալ – Կոլումբիա հանդիպումը։
Մյուս խաղում խաթարված հեղինակությունը կփորձի վերականգնել Լեհաստանի հավաքականը, իսկ Ճապոնիան էլ պայքարելու է հաջորդ փուլ դուրս գալու համար։ Այս խաղի մեկնարկը ևս կտրվի 18։00-ին։



















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ