Բազմաբնակարան շենք ունեցող ՔՊ–ական մարզպետը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 1–ին Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Պետրոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենք ու հողամաս: Նրան է պատկանում նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մարզպետն ունեցել է փոխառություններ և բաժնեմաս՝ համապատասխանաբար 300 հազար ու 60 հազար դրամ արժողությամբ: Դրամական միջոցները հունիսի 1–ի դրությամբ եղել են 350 հազար դրամի չափով, իսկ եկամուտները՝ 588 հազար դրամի չափով: Վերջինը ստացվել է աշխատավարձից: Ռոմանոս Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նախորդ տարի եղել է Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորական թեկնածու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...