ԿԳՆ-ում աշխատանքը պարալիզացված է
«Իրատես» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարումից ի վեր չի հանդիպել նախարարության վարչությունների ու բաժինների աշխատակիցների հետ:
«Նա ոչ միայն նախարարության ընդհանուր աշխատակազմի, նույնիսկ վարչության ու բաժինների ղեկավարների հետ չի հանդիպել: Կարեւորագույն բոլոր հանդիպումներին ու քննարկումներին միայն նախարարն ու իր մտերիմ երկու փոխնախարարներն են մասնակցում: Նախարարության աշխատանքը պարալիզացված է, աշխատակիցները չգիտեն` ինչպես աշխատել, ինչով առաջնորդվել»,- ասաց մեր զրուցակիցը, նկատելով, որ նախարարության կարեւորագույն հարցերն Արայիկ Հարությունյանը քննարկում է բացառապես «իր մարդկանց» հետ:
Օրերս տեղի ունեցած ակադեմիական տարկետում ստանալու նպատակով անցկացվող մրցույթի մասին նախարարության լրատվական ծառայությունն իմացել է ժամեր առաջ միայն, հետեւաբար, հնարավոր չի եղել լրատվամիջոցներին տեղյակ պահել, որ մրցույթ է անցկացնում, այլապես գուցե լինեին լրագրողներ, որ կցանկանային լուսաբանել մրցույթը:
Նույն բանն է եղել նաեւ հանրակրթության ոլորտին առնչվող հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նախարարության հանրակրթության վարչության պետը վերջին պահին է միայն իմացել, որ հանդիպման պետք է մասնակցի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...