Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Հայաստանից գողացվածի չափը հայտնի է՝ շուրջ 30 մլրդ դոլար

«Ժամանակը» գրում է.  «...Եթե վերանում ենք զգա­յականությունից, ապա պետք է արձանագրենք՝ կապ չունի, թե որ ոլորտից ու որ կառույ­ցից է կատարվել պետական բյուջեի յուրացումը: Վերաբեր­մունքը պետք է նույնը լինի նաև տրանսպորտի նախա­րարության համակարգից, սպորտի բնագավառից կամ պետական գույքի կառավար­ման ասպարեզում կատարված յուրացումների դեպքում: Էությունը նույնն է՝ գողացվել ու յուրացվել է պետական փող, որը բոլորինս է, հասարակու­թյան յուրաքանչյուր անդամինն է ու հասարակությանը՝ որպես ամբողջականություն: Հետևաբար, ավելի կամ պակաս զգայականությամբ հասարակության վերաբեր­մունքը պետք է նույնը լինի ցանկացած, անգամ երկրոր­դական թվացող ոլորտում պե­տական յուրացման նկատ­մամբ: Որովհետև պետական համակարգում չկան առաջ­նային ու երկրորդական ոլորտներ, պետական փողը չի կարող լինել յուրացման ենթակա կամ ոչ այնքան:

Պետա­կան փողի յուրացումը քրեորեն պատժելի հանցագործու­թյուն է, հասարակության ու պետության դեմ ուղղված հանցագործություն: Հետևաբար, նոր իշխանությունը պետք է հայտնաբերի բոլոր ոլորտների ու բոլոր համա­կարգերի «մանվելներին», որոնք տասնյակներով, եթե ոչ հարյուրներով են:

Խնդիրն այս համատեքստում դիտարկելիս ամենաառաջին ծագող հարցն այն է, թե ի՞նչ գումարի մասին կարող է խոսք լինել պետական միջոցների չարաշահման ու յուրացման առնչությամբ: Ստույգ ու անս­խալ գնահատականներ տալ, բնականաբար, հնարավոր չէ, քանի որ մենք գործ ունենք ոչ թե մեկ կամ անգամ մի քանի, այլ առնվազն երկու տասնա­մյակ գոյություն ունեցած ու գործած ստվերային սխեմա­ների, մութ մեխանիզմների հետ, որոնց հանրագումարում թալանվել են հասարակու­թյունն ու պետությունը: Թա­լանվել են մեթոդաբար ու հետևողականորեն: Բայց որքան էլ դժվար է որոշելը, առկա են որոշակի ցուցանիշներ, շատ կոնկրետ թվեր, որոնք գոնե մոտավոր պատկերացում կարող են տալ տարիների ընթացքում տեղի ունեցած պետական թալանի մասին:

Նման գնահատումները բազ­մաթիվ են, բայց հիշենք դրանցից ընդամենը երկուսը. 2013 թվականին Ազգային ժողովում ներկայացնելով 2012 թվակա­նի զեկույցը, այն ժամանակ Վերահսկիչ պալատի նախա­գահ, այսօր «Ծառուկյան» դա­շինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ռիսկային է գնահատվել կամ որ նույնն է՝ մսխվել է բյուջետային ծախսերի 70 տոկոսը:

...2012 թվականի պետական բյուջեի ծախսային հատվածը ավելի քան մեկ տրիլիոն դրամ էր: Դրա 70 տոկոսը կազմում է շուրջ 700 միլիարդ դրամ կամ մոտ 2 միլիարդ դոլար: Իսկ որ­քա՞ն են կազմել բյուջետային ծախսերի մսխումները դրան նախորդող ու հաջորդող տա­րիներին: Իշխան Զաքարյանը կամ որևէ այլ պաշտոնյա այ­լևս այդ թեմայով որևէ զե­կույց ու թիվ չհրապարակեցին: Բայց եթե հիմք ընդունենք միջինացված ցուցանիշները և համարենք, որ մսխվել է բյուջետային ծախսերի ոչ թե 70, այլ «համեստ» 50 տոկոսը, ապա խոսքը կարող է վերա­բերվել տարեկան 1.5 միլիարդ դոլարի մասին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: