Արմավիրի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել, որի մասին այսօր կհրապարակվի
«Ժողովուրդը» գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի պաշտոնավարման վերջը եկել է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արմավիրի հավերժ համարվող քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել, որի մասին, հավանաբար, այսօր կհրապարակվի:
Ըստ որոշ տեղեկությունների՝ նա հրաժարվել է աշխատել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, ինչի արդյունքում էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջին օրերին քաղաքապետի գործունեությունից սկսել են բողոքել նաև արմավիրցիները և հարակից համայնքների բնակիչները: Ավելին՝ նրանք քաղաքապետին աշխատանքից ազատելու պահանջով անգամ բողոքի ակցիա են արել և դիմել նորանշանակ մարզպետին: Ինքը՝ Ռուբեն Խլղաթյանը, հրաժարվեց պատասխանել իր հրաժարականի վերաբերյալ հարցերին՝ պատճառաբանելով, որ քնում է. «Մարդիկ նաև քնում էլ են, ինձ հանգիստ թողեք: Թողեք՝ քնեմ»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...