Կոնջորյանն ու 21 միլիոնի փոխառությունները
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ ամիս առաջ ԱԺ պատգամավոր դարձած Հայկ Կոնջորյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Կոնջորյանը հայտարարագրել է «VOLKSWAGEN GOLF 2.0» մակնիշի ավտոմեքենա եւ 21 միլիոն 300 հազար դրամ փոխառություններ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 534 հազար դրամ, որը նրա՝ հունվար–մայիս ամիսներին ստացած աշխատավարձն է: Կոնջորյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա ստացել է պատմաբանի կրթություն:
2011թ. «Երիտասարդ գիտնականների եւ ասպիրանտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահն է։ 2011–2015 թթ. եղել է Ազգային ժողովին կից` երիտասարդական խորհրդարանի անդամ։ 2018 թ.–ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է: 2013–2014 թթ. դասախոսել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...