Որքա՞ն հոսանքի վարձ է վճարվել գեներալապատկան առանձնատների և կալվածքների համար
«168 ժամը» գրում է. Վերջին օրերին միայն ամենաալարկոտ մարդը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում չի գրում գեներալ Մանվել Գրիգորյանի մասին։ Բոլորս ենք ցնցված։ Զինվորի բաժնի ու աշակերտական նամակների նկատմամբ վերաբերմունքը բոլորիս համար աններելի է։
Բայց հետաքրքիր է, ասենք, այս առիթով կհրապարակվե՞ն արդյոք, թե որքան հոսանքի վարձ է վճարվել գեներալապատկան առանձնատների և կալվածքների համար։ Կհանդգնե՞ն հրապարակել, թե ամսական որքան վարձ են վճարում եվրոպական միջնադարյան միապետների պալատների կամ ժամանակակից խոշոր անասնաֆերմայի մակերես զբաղեցնող առանձնատների տերերը յուրաքանչյուր ամիս մատակարարված էլեկտրաէներգիայի ու գազի դիմաց։ Թե՞ բոլորով շարունակելու ենք զարմանալ, որ սահմանի վրա 150 դոլար արժեցող գազն ինչո՞ւ է կրկնակի գնով վաճառվում բնակչության ու տնտեսվարողների վրա։
Զարմանալո՞ւ ենք, թե ինչու է տարիներ շարունակ սարքավորումների ձեռքբերման և արդյունավետության բարձրացման միլիոնավոր դոլարներ վարկային ու ոչ վարկային միջոցներ ներգրավող էներգետիկ համակարգը շարունակում ցանցում 11-12 տոկոս կորուստի մասին «զեկուցել»։ Թե՞ ժամանակն է հասկանալու, որ այդ ամենը կոռուպցիայի արդյունք է։ Կոռուպցիա, որի ապացուցումը շատ ավելի բարդ խնդիր է, քան շարքային գրպանահատ գեներալի արարքը։ Որի մասին, ի դեպ, ես էլ խոսելու բառեր չեմ գտնում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...