Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մանե Թանդիլյանը պաշտոնավարելու է
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, հակառակ հրաժարականին, շարունակելու է պաշտոնավարումը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Անցել է մեկ շաբաթ, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընդունել այդ հրաժարականը: Արդյունքում Մանե Թանդիլյանը շարունակում է աշխատանքի գալ նախկինի նման:
Ի դեպ, կառավարության վերջին նիստին էլ Մանե Թանդիլյանը մասնակցում էր սովորականի պես: Ասում են՝ Փաշինյանը նախագահի ստորագրմանը չի ներկայացնի Թանդիլյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը, և արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պաշտոնավարելու է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...