Ամերիկահայ գործարարի ընկերության համար Բավրայի անցակետում արհեստական խոչընդոտներ են ստեղծել (տեսանյութ)
Ամերիկահայ գործարար Գագիկ Թամրազյանը Tert.am-ին է դիմել՝ բարձրաձայնելով, որ չնայած խոստացված բարեփոխումներին՝ Բավրայի անցակետում իր ընկերության համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվել բեռները ներկրելու համար:
«Մեկ շաբաթ է՝ մեր բեռը Հայաստանում է, բայց ունենք լուրջ խնդիրներ, արդեն մի քանի օր է, ինչ մեր բեռնարկղը՝ կոնտեյները, գտնվում է Բավրայի անցակետում, վրացի վարորդը սոված մեքենայի մեջ նստած է, թույլ չեն տալիս բեռն անցկացնել»,-ասաց նա:
Ըստ գործարարի՝ ԱՄՆ-ում գործող «Unity shipping group» ընկերությունը, որը պայմանագիր ունի ՀՀ-ում գործող «Trans shipping» ընկերության հետ, Լոս Անջելեսից Հայաստան սկզբնական շրջանում դրամական փոխանցումներ է իրականացրել, այնուհետև նաև իրականացնում են ծանրոցների տեղափոխում Հայաստան: Գագիկ Թամրազյանը վստահեցրեց, որ անցած տարիներին իրենց բոլոր ծանրոցներն անարգել, սահուն կերպով անցել են «Ապավեն» մաքսային տերմինալով, հիմա խնդրի առաջ են կանգնել:
«Խնդիրն այն է, որ մենք մշտապես բեռը մաքսազերծել ենք «Ապավեն» մաքսային տերմինալում, սակայն, չգիտեմ ինչ պատճառով, պահանջում են, որ բեռը պետք է տանենք Զվարթնոցի «Կարգո» տերմինալ և այնտեղ մաքսազերծենք, որտեղ շատ ավելի բարձր գումարներ պետք է վճարեն՝ 10 անգամ թանկ է: Հասկանալի չէ, ինչու է նման որոշում կայացվել, ես էլի պատրաստ եմ վճարել, եթե այդ գումարը գնում է պետբյուջե, բայց այստեղ ինչ-որ խաղ կա, որը չեմ հասկանում, փորձում ենք պարզաբանել: Մեզ ստիպում են տանել այլ տերմինալ, օդային ճանապարհով եկող տերմինալ, որտեղ մասնավոր մեկը պետք է այդ օրերի գանձումներից հարստանա, չգիտեմ ով է տերը, ասացին՝ Էռնեկյան, բայց չեմ կարծում, որ այդ մեծահարուստ մարդը ուզենա կողոպտել իր հայրենակիցներին»,-ասաց նա:
Գագիկ Թամրազյանը նշեց, որ երբ որ իրենք զանգահարում են Բավրայի պետի տեղակալ Արտակ Խաչատրյանին, նա չի կարողանում բավարար պատասխան տալ:
«Երբ հարց ենք տալիս՝ ինչ հիմունքներով եք կանգնեցրել և թույլ չեք տալիս, նա ոչինչ չունի ասելու, միայն ասում է, որ չի կարող պատասխանել, ոչ մի փաստաթուղթ չի ներկայացնում հիմնավորման համար, միայն ասում է՝ դիմեք ՊԵԿ-ի վարչարարության պետին»,-ասաց նա և նշեց, որ այստեղ էլ ասում են, որ կառավարության որոշում է:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...