Սպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան
Հայաստանի շախմատի ակումբային առաջնության հաղթող թիմի անդամ Զավեն Անդրիասյանի կարծիքով, իրենց թիմը` «Chessify»-ը մեծ դժվարություններ չունեցավ անդրանիկ առաջնությունում:
«Բոլոր թիմերը, որոնք կիսաեզրափակիչից անցել էին եզրափակիչ, ներկայանալի թիմեր էին: Հաղթանակը հեշտ չտրվեց, բայց սպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում: Մենք մեծ փոխարինողների թիվ ունեինք: Կարևորն այն էր, որ մեր խաղացողները փոփոխվում էին, և ինչը հնարավորություն էր տալիս հանգստանալու: Եթե առաջնություն է, ապա անակնկալներ լինում են: Օրինակ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային, չեմ համեմատում մեր թիմը Բրազիլիայի հետ, բայց ամեն դեպքում համեմատելի են»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրիասյանը:
Խոսելով ակումբային առաջնության շարունակական լինելու մասին` Անդրիասյանը շեշտեց, թե հնարավոր է, որ այն շարունակվի նաև հաջորդ տարի: «Կարևոր է նաև այն, որ բացի պրոֆեսիոնալներից, մենք ներգրավում էինք նաև սիրողական շախմատիստներին: Բայց ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի ակումբային առաջնությունն անցկացնելը պարտադիր է»,-ասաց նա:
Վաստակած 14 միավորով «Chessify»-ն դարձավ Հայաստանի ակումբային առաջնության հաղթող: Առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրեց Էջմիածնի «Լոգիկոնը», որը դարձել էր առաջնության կիսաեզրափակիչ փուլի հաղթող: 3-րդ տեղը 10 միավորով զբաղեցրեց Գրոսմայստերական դպրոցի թիմը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ