64-ամյա Ջոն Տրավոլտան ցույց է տվել, թե ինչպես է պետք պարել (Տեսանյութ)
Հունիսի 14-ին հայտնի դերասան Ջոն Տրավոլտան մասնակցել է հանրաճանաչ երեկոյան հեռուստաշոուին, որը վարում է Ջիմի Ֆելոնը։ Դերասանը և հաղորդավարը խոսում էին «Բրիոլին» մյուզիքլի մասին, որն էկրան է բարձրացել 40 տարի առաջ։ Դրա գլխավոր դերակատարը Տրավոլտան է՝ ավստրալացի երգչուհի Օլիվիա Նյուտոն Ջոնի հետ միասին։ Տրավոլտան ասել է, որ ֆիլմի ավարտի պարը՝ You’re the One What I Want երգի ներքո, ինքն է հնարել։
«Ես մեծացել եմ՝ Ամերիկայի համար նոր պարեր պարելով։ «Բրիոլին»-ի նկարահանումների ժամանակ մեզ հետ աշխատող պարուսույցը եզրափակիչ տեսարանի համար հետաքրքիր ոչինչ չէր կարողանում մտածել։ Իսկ դա շատ կարևոր է։ Շատ հեռուստադիտողներ ֆիլմը հիշում և գնահատում են հենց դրա ավարտով։ Եվ այդ ժամանակ ես առաջարկեցի՝ մեր թաղամասում մենք սովորաբար «Չորս անկյուն» ենք պարում։ Ինչու՞ չպարել դա նաև այս տեսարանում։ Պարուսույցն ասաց՝ այդ ի՞նչ անկյուններ են, կարո՞ղ ես ցույց տալ։ Եվ ես ցույց տվեցի»,-հիշել է Ջոն Տրավոլտան։
Ֆելոնը ևս խնդրեց ցույց տալ՝ ինչպես պարել «Չորս անկյուն»։ 64-ամյա դերասանը չհրաժարվեց։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը