Վանաձորի ավագանիում ամեն ինչ նույնն է
«Ժողովուրդը» գրում է. «Չնայած Հայաստանում վաղուց քաղաքական իրավիճակ է փոխվել, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այլևս կոալիցիոն գործընկերներ չեն, սակայն Վանաձորի ավագանիում ամեն ինչ առաջվա նման է ընթանում: Մասնավորապես՝ ավագանու ՀՅԴ և ՀՎԿ (այժմ՝ ՕԵԿ) խմբակցությունները շարունակում են մնալ դեռևս ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողքին և չեն փորձում նրան պաշտոնանկ անելու գործընթաց սկսել: Իրենց պահվածքն էլ պատճառաբանում են հայտնի արտահայտությամբ՝ «ինչ անում, քաղաքի համար ենք անում»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական անդամ Արևիկ Լոքյանն ասել է. «Մենք ոչ մեկի հետ էլ չենք միացել, որպես ավագանի հարցին պատասխանում եմ, մեր աշխատելաոճում փոփոխություն չկա: Կարևոր չէ` մենք ԲՀԿ-ին միացած կլինենք, թե ՀՀԿ-ին, մենք մեր ձայնի տերն ենք»: ՕԵԿ-ից խմբակցության ղեկավար Կարեն Դավթյանն էլ ասել է, թե իրենց դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել, իմաստ էլ չկա փոխելու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...