Օրվա խաղերի անոնս
Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում հունիսի 15-ին տեղի կունենա 3 հանդիպում։
A խմբում Ուրուգվայ – Եգիպտոս խաղով կավարտվի առաջին տուրը։ Հիշեցնենք, որ այս խմբի և ընդհանրապես առաջնության մեկնարկային խաղում Ռուսաստանի հավաքականը «Լուժնիկիում» 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը։ Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը կարծես ցույց տվեց, որ տնային մունդիալում լուրջ հավակնություններ ունի։
Այսօր պարզ կդառնա, արդյո՞ք Եգիպտոսը ունակ է առանց իր առաջատարի պայքարել Հարավային Ամերիկայի լավագույն հավաքականներից մեկի հետ։ Սակայն հնարավոր է, որ «Լիվերպուլի» հարձակվողը մասնակցի այդ խաղին։ Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Էկտոր Կուպերը տեղեկացրել է, որ Սալահը ամբողջովին վերականգնվել է ուսի վնասվածքից։
Ի տարբերություն մրցակցի, Ուրուգվայի ճամբարում կորուստներ կարծես չկան։ ԱԱ-2010-ի կիսաեզրափակիչի մասնակիցների հարձակման գծում աֆրիկյան հավաքականի պաշտպանությանը կսպառնան Էդիսոն Կավանին և Լուիս Սուարեսը։
Ուրուգվայ - Եգիպտոս խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։

B խմբում պայքարն է սկսելու Եվրո-2016-ի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը։ Կրիշտիանու Ռոնալդուի առաջնորդությամբ պորտուգալացիները խաղալու են Իսպանիայի հետ։ Ստացվեց այնպես, որ հենց առաջին տուրում հանդիպելու են խմբի բացահայտ ֆավորիտները։
Իսպանիայի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆերնանդո Իերոն հենց առաջին խաղում նման լուրջ փորձության է ենթարկվելու։ Հիշեցնենք, որ ԱԱ-ի մեկնարկից մեկ օր առաջ Իսպանիայի հավաքականի ղեկից հեռացվեց Խույլեն Լոպետեգին, որը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Մադրիդի «Ռեալը»։
Հավաքականները վերջին անգամ հանդիպել են Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում։ Այն ժամանակ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցներում ավելի հաջողակ էին իսպանացիները։ Հիշեցնենք, որ այդ տարի Իսպանիան դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումը տեղի կունենա Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
B խմբի մյուս խաղում մրցելու են Մարոկկոյի և Իրանի հավաքականները։ Այդ խաղը կկայանա Սանկտ Պետերբուրգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։



















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ