ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել պարտադիր կուտակայինին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարտադիր կուտակայինի մասին օրենքը, որն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա արտահերթ նիստում, երևան կհանի իշխանության մեջ գտնվող ուժերի առաջին անհամաձայնությունը: ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել այդ նախագծին, չնայած նախկինում համակարգի ներդրմանը դեմ չեն եղել: 2008թ., երբ իշխող կոալիցիայում պատասխանատվություն էին ստանձնել ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն, ընդունվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»:
Այն ենթադրում էր նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում: Եվ չնայած 2 ուժերի նախարարներն էլ օրերս կառավարության նիստում կողմ քվեարկեցին նախագծին, սակայն ՀՅԴ-ն և «Ծառուկյան դաշինքը» լավագույն դեպքում ձեռնպահ կլինեն, քանի որ արտահերթ ընտրություններ են մոտենում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...