Էքստրեմալ ջրարջը բարձրացել է երկնաքերի վրա եւ գրավել ամբողջ աշխարհի օգտատերերի ուշադրությունը (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի Սենթ Պոլ քաղաքում 25 հարկանի շենքի վրա բարձրացած ջրարջը սոցցանցերում գրավել է ամբողջ աշխարհի օգտատերերի ուշադրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կենդանուն առաջին անգամ նկատել են երկուշաբթի Սենթ Պոլի գրասենյակային շենքի ճակատային մասում:
Հաջորդ օրը MPR ռադիոկայանի աշխատակիցները նկատել են, որ ջրարջը դեռ այնտեղ է գտնվում: Երկար փայտի միջոցով նրան փորձել են հանել, սակայն կենդանին փախել է եւ սկսել վերեւ բարձրանալ:
Փրկարարական աշխատանքի հետ դժվարություններ են առաջացել. դեպքի վայր ժամանած հրշեջները, գնահատելով իրավիճակը, հաղորդել են, որ չեն կարողանա օգնել կենդանուն, իսկ շենքի պատուհանները չեն բացվում:
Ջրարջը, երեքշաբթի հասնելով 23-րդ հարկին, որոշել է հանգստնալ եւ քնել է: Չորեքշաբթի գիշերն ի վերջո կենդանին հասել է տանիքին, որտեղ նրան բռնել է շենքը սպասարկող անձնակազմը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...