Մենք չենք պատերազմում Ադրբեջանի խաղաղ բնակիչների հետ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ
Մենք Ադրբեջանի խաղաղ բնակիչների հետ չենք պատերազմում: Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ լրագրողների հետ զրույցում խոսելով այն մասին, որ Ադրբեջանի քաղաքացիներին թույլատրվել է այցելել Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Գյուննուտ գյուղը:
«Հայկական զինված ուժերը հերթական անգամ բարի կամք ցուցաբերեցին՝ մի խումբ քաղաքացիների թույլ տալով այցելել Գյուննուտ գյուղի գերեզմանոցը: Հակամարտությունը Ադրբեջանի ժողովրդի, խաղաղ բնակիչների եւ հատկապես հանգուցյալների հետ չէ: Կարծում եմ, մեր մոտեցումը նորմալ էր: Ուրախ կլինեինք, եթե Ադրբեջանի իշխանությունները եւս նման մոտեցում ցուցաբերեին եւ մեր քաղաքացիներին հնարավորություն տային այցելել իրենց հարազատների գերեզմանները, ասենք` Արծվաշենում», - ասել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանի զինված ուժերի այս մարդկային քայլը շատ յուրօրինակ կերպով ներկայացրեց՝ հայտարարելով Գյուննուտ գյուղի «ազատագրման» մասին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...