Իսպանիայի հավաքականի մարզչին ազատել են զբաղեցրած պաշտոնից
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը: «Կարմիր ֆուրիան» արդեն Ռուսաստանում է և Կրասնոդարում կայացած մամուլի ասուլիս ժամանակ Ռուբիալեսը հայտարարել է, որ ֆեդերացիան հրաժարվել է գլխավոր մարզչի ծառայությունից և հաջողություն է մաղթել նրան: Նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ Խուլեն Լոպետեգին աշխարհի առաջնությունից հետո կգլխավորի Մադրիդի «Ռեալ»-ը:
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմը մունդիալում ընդգրկված է B խմբում և հունիսի 15-ին կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ:
«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ