Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստ Սալահը քնած է եղել հյուրանոցում, երբ Ռամզան Կադիրովը նրան խնդրել է իր հետ մարզադաշտ այցելել
Եգիպտոսի հավաքականը շարունակում է նախապատրաստվել ԱԱ-2018-ին Գրոզնիում:
Եգիպտացի ֆուտբոլիստներին արդեն ողջունել է նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
«Associated Press»-ը գրում է, որ Կադիրովը եկել է այն հյուրանոց, որտեղ հանգրվանել է Եգիպտոսի հավաքականը, և խնդրել է «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահին իջնել նախասրահ, այնուհետև նրան առաջարկել է միասին ուղևորել «Ախմատ Արենա»` ներկա գտնվելու հավաքականի մարզմանը:
Ֆուտբոլիստը համաձայնել է, իսկ հետո նախագահի ընկերակցությամբ ներկա է գտնվել մարզմանն ու հանդիպել երկրպագուների հետ: Իրավապաշտպանները սա PR քայլ են համարել Կադիրովի կողմից:
«The New York Times»-ը գրում է` Կադիրովի խորհրդական Տուրկո Դաուդովը պատմել է, որ Սալահը քնած է եղել, երբ նրան արթնացրել և տարել են հավաքականի մարզմանը Չեչնիայի նախագահի մեքենայով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ