Դոնալդ Թրամփը հանդիպեց Քիմ Չեն Ընի հետ․ ԱՄՆ նախագահը «հսկայական հաջողություն» է կանխատեսում (Լուսանկարներ, տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նույնպես լավատես է:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է «հսկայական հաջողություն» Փհենյանի ապամիջուկայնացման հարցով բանակցություններում:
Սինգապուրում կայացած պատմական այս հանդիպումից հետո Թրամփն ասել է․ - «Ես ինձ հիանալի եմ զգում: Սա լինելու է հիանալի որոշում և կարծում եմ հսկայական հաջողություն»: Նա ավելացրել է, որ հանդիպումը շատ-շատ լավն էր:
Հանդիպումից ժամեր առաջ, այդուհանդերձ, Թրամփն ավելի զգուշավոր մեկնաբանություն էր արել Թվիթերում՝ գրելով, թե աշխատակազմի և ներկայացուցիչների հանդիպումը լավ և արագ է ընթանում, սակայն, ի վերջո, մեծ հաշվով դա ոչինչ չի նշանակում․ - «Միայն շուտով կհասկանանք՝ արդյոք իրական պայմանավորվածությունը տեղի կունենա»:
Հենց հանդիպման մեկնարկին Թրամփը Կիմի ձեռքը սեղմելով ասել է․ - «Միասին աշխատելով մենք կլուծենք այս հարցը»: Ինչին Կիմը պատասխանել է․ - «Դժվար չէր հասնել դրան: Անցյալում հին մեթոդներն ու նախապաշարմունքները մեր դեմ աշխատեցին և շատ խոչընդոտներ ստեղծեցին մեր ճանապարհին, բայց մենք դրանք հաղթահարեցինք և այստեղ ենք հիմա»:


















































Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից
Հյուսիսային եւ Հարավային Կորեաներն այլեւս թշնամիներ չեն
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...