Մեգան Մարքլը խախտել է թագավորական «դրես-կոդը» (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ ամերիկյան նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, որն ամուսնությունից հետո կրում է Սասսեքսի դքսուհու կոչումը, խախտել է թագավորական «դրես-կոդը», գրում է The Sun-ը։
Հայտնի է, որ թագավորական տան անդամ կանանց արգելված է ուսերը բաց զգեստ կրել, մինչդեռ Մեգանը որոշել է չհնազանդվել այդ սահմանափակմանը։
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ծննդյան տոնի առթիվ արքայական հեծյալ պահակազորի դուրս բերման ավանդական շքերթի ժամանակ արքայազնի կինը կրել է լանջաբացվածքով ու բաց ուսերով հագուստ, ինչը չի վրիպել լրագրողների աչքից։
Պարբերականը նկատում է, որ Մեգանն առաջին անգամ չէ, որ խախտում է թագավորական վարվելակարգի կանոնները։ Օրինակ՝ նա գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ բռնում է ամուսնու՝ արքայազն Հարիի ձեռքը, ինչը նույնպես արգելված է թագավորական ընտանիքում։
Նախկին դերասանուհին նաև մեկ անգամ ինքնագիր է տվել իր երկրպագուհի մի աղջնակի, մինչդեռ թագավորական ընտանիքի անդամներին խստիվ արգելված է ստորագրություն բաժանել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում