Ռաֆա Նադալը 11-րդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» գավաթը
Փարիզում ավարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը: Այն տասնմեկերորդ անգամ ավարտվեց իսկանացի տաղանդավոր թենիսիստ Ռաֆայել Նադալի հաղթանակով:
Աշխարհի առաջին ռակետը եզրափակիչում մրցեց ավստրիացի Դոմինիկ Թեմի հետ եւ չհանդիպեց լուրջ դիմադրության, թեեւ երրորդ խաղափուլում թեթեւ վնասվածքով էր խաղում: Իսպանացին հաղթեց 6:4, 6:3, 6:2 հաշվով:
Հանդիսավոր արարողության ժամանակ ավստրիացի թենիսիստն ասաց, որ իր համար երազանք էր Նադալի հետ եզրափակիչում հանդիպելը, եւ որ ինքը երջանիկ է: «Ես տասնմեկ տարեկան էի եւ հետեւում էի քո հաղթանակին այստեղ՝ 2005-ին: Ես չէի կարող պարկերացնել, որ մի օր այստեղ քո կողքին կանգնած կլինեմ»,- ասաց նա:
32-ամյա Նադալը 17-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում («Ռոլան Գարոս»՝ 11, US Open՝ 3, Ուիմբլդոն՝ 2, Australian Open՝ 1):


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ