Ֆրանսիայում դպրոցականներին կարող են արգելել բջջային հեռախոսներից օգտվել
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է տարրական եւ միջնակարգ դպրոցի աշակերտներին դպրոցում բջջային հեռախոսներ օգտագործել արգելող օրինագիծը: Այժմ փաստաթուղթը պետք է հաստատի Սենատը, հաղորդում է BBC-ն:
Օրենքի նախաձեռնողը երկրի կրթության նախարարությունն է. նրանք կարծում են, որ արդյունքում երեխաները ավելի շատ ուշադրություն կդարձնեն դասերին, եւ բացի այդ, դա կօգնի դպրոցականների նկատմամբ հետապնդումների եւ համացանցում պոռնոգրաֆիայի դիտման դեմ պայքարում:
Օրենքի քննադատները, սակայն, պնդում են, որ արգելքը գրեթե անհնար կլինի կատարել եւ վերահսկել դրա իրականացումը: Խորհրդարանական ընդդիմությունը օրինագիծն անվանում է իշխանությունների փիար քայլ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ տարի իր քարոզարշավի ժամանակ խոստացել էր նման օրենք ընդունել:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում