Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն կողմերին, այլև Արևմուտքին
«168 ժամը» գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն կողմերին, այլև Արևմուտքին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Բասքըն Օրանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս հեռանկարներին: Թուրք քաղաքական վերլուծաբանն ասել է, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից և հնչեցված գնահատականներից հետո թուրք իշխանությունների շրջանում ծավալվում են քննարկումներ կարգավորման հեռանկարների մասին:
Նա վստահեցրել է, որ կա ցանկություն կարգավորել հարաբերությունները: «Բայց ամենակարևոր հանգամանքն այն է, որ երկու կողմերն էլ կարգավորումը պատկերացնում են միմիայն իրենց ազգային շահերի շրջանակում: Անզիջում մոտեցում կա և´ Թուրքիայի, և´ Հայաստանի մոտեցումներում: Բայց Թուրքիայի համար իր հարևանության այս բարդ ժամանակահատվածում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կամ կարգավորմանն ընդառաջ քայլը կդառնար դիվանագիտական հաղթանակ մի քանի ասպեկտով՝ և Արևմուտքի հետ հարաբերությունների, և´ քրիստոնյա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, և´ ներքին»,- ասել է Օրանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...