Թրամփը համաներում է շնորհել դատապարտյալ կնոջը, որի համար բարեխոսել էր Քիմ Քարդաշյանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց որոշում է կայացրել կրճատել 63-ամյա Էլիս Ջոնսոնի պատժաչափը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութեր պահելու համար:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը, ամերիկուհին, որն արդեն 21 տարի բերդում է անցկացրել, շուտով ազատ կարձակվի:
«Ջոնսոնն ստանձնել է իր արարքի պատասխանատվությունն ու կարգապահ բանտարկյալ է եղել երկու տասնամյակի ընթացքում: Չնայած ցմահ ազատազրկմանը՝ Էլիսը շատ է աշխատել իր վրա և ուսուցիչ է եղել մյուս կալանավորների համար»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը կոշտ դիրքորոշում ունի հանցագործների հանդեպ, սակայն կարծում է, որ նրանք, ովքեր կատարում են իրենց պարտքը հանրության առաջ և շատ ջանք են թափում, արժանի են երկրորդ հնարավորության:
Ջոնսոնի ազատ արձակման ամսաթիվը դեռևս չի հաղորդվում: Այս լուրը թվիթերյան էջում հայտնել է նաև Քիմը՝ գրելով, որ դա լավագույն լուրն է:
Հիշեցնենք, որ Ջոնսոնին համաներում շնորհելու խնդրանքով Քարդաշյանը Թրամփին դիմել էր մայիսի 30-ին, երբ նրա հետ հանդիպում էր ունեցել Սպիտակ տանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում