Քենեդիի դուստրը Քիմ Քարդաշյանին իր օգնությունն է առաջարկել
Քիմ Քարդաշյանը վերջերս մասնակցում է ոչ միայն շոուբիզնեսի ու նորաձևոըւթյան ոլորտի տարբեր միջոցառումների, հայուհին ներառված է քաղաքականության մեջ, ինչի մասին վկայում է նրա հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ։
Քիմի քաղաքական ակտիվությունը չեն կարող չնկատել ԱՄՆ քաղաքական գործիչները։ Կարելի է ասել, որ հիմա շատերը կցանկանային Քիմին իրենց ճամբարում տեսնել, քանի որ շոու բիզնեսի աստղերի ազդեցությունը որոշակի սեգմետի վրա շատ բարձր է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Քիմը սոցցանցերում 200 միլիոն բաժանորդ ունի:
TMZ լրագրողները «բռնացրել են» Քերրի Քենեդիին ու հարցրել նրա կարծիքն այն մասին, որ Քիմը կարող է ժողովրդի օգտին ծառայեցնել իր ազդեցությունը։
Դրան Քերրին պատասխանել է, որ չնայած չի հետևում Քարդաշյանների գերդաստանին, բայց իր օգնությունն է առաջարկում Քիմին քաղաքականության մեջ։
«Երևոյմ է, որ նրանց սրտերը ճիշտ ուղղությամբ են բաբախում, լավ է, որ նրանք որոշել են ներառվել քաղաքականության մեջ՝ հանուն մեր երկրի։ ես կօգնեմ նրանց հասկանալ, թե ինչպես ճիշտ պահեն իրենց քաղաքական ասպարեզում», - հայտնել է Քերրին։
Մարիա Քերրի Քենեդին ամերիկացի գրող է, մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստուհի, ծնվել է Վաշինգթոնում 1959-ի սեպտեմբերի 8-ին։ Նա Ռոբերտ Ֆ․ Քենեդիի ու Էտել Սկակել Քենեդիի տասնմեկ երեխաներից յոթերորդն է։ 1981-ից սկսած Քերրի Քեննեդին մարդու իրավունքների համար է պայքարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում