«Կեղտոտի մեկը»․ թուրք դերասանուհին խայտառակել է իրեն անպարկեշտ առաջարկություն արած ադրբեջանցի գործարարին (Լուսանկար)
Երիտասարդ թուրք դերասանուհի Օզգե Բորաքը, որն առավել հայտնի է դարձել «Հարսնացուն Ստամբուլից» հեռուստասերիալից, Instagram-ի իր էջում արձագանքել է մոսկվաբնակ ադրբեջանցի գործարարի անպարկեշտ առաջարկին ու խայտառակել վերջինիս։
Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող ադրբեջանցի գործարարը, ում անունը չի բացահայտվում, սոցցանցի միջոցով դիմել էր դերասանուհուն՝ առաջարկելով 1 մլն ԱՄՆ դոլար վճարել նրան իր հետ մեկ գիշեր անցկացնելու համար։
«Բանկային հաշիվդ ասա, միանգամից գումարը փոխանցեմ», - գրել էր ադրբեջանցին Բորաքին։
Ինչպես փոխանցում է CNN Turk-ը, դերասանուհին սոցցանցի Stories բաժնում ցույց է տվել հետևորդներին այն նամակը, որը ստացել է ադրբեջանցուց։
«Սովորաբար, շատ չեմ կիսվում հետևորդներիս նամակներով։ Հրապարակում եմ միայն այն ժամանակ, երբ կա՛մ շատ ծիծաղելի են լինում, կա՛մ տարօրինակ։ Աշխատում եմ բոլորին պատասխանել, թեև ոչ բոլորին եմ կարողանում։ Սիրառատ նամակներ շատ եմ ստանում, շնորհակալ եմ։ Բայց այս անպարկեշտությանը չգիտեմ ինչ ասել։ Կեղտոտի մեկը, տեղդ իմացիր։ Ավելի լավ է այսպես ասեմ՝ մենք այսպիսինների մասին սերիալ ենք նկարել, ջանիկս», - գրել է դերասանուհին իր էջում։
Նա, սակայն, չի բացահայտել նրա անունը՝ փակելով նամակի այդ հատվածը լուսանկարում։



















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը