Google-ը կսկսի բիթքոինի գովազդի արգելափակումը՝ իր թոքենի առաջմղման համար
Google-ը սեփական կրիպտոարժույթի գերծարկումն առաջ է մղում իր հարթակում բիթքոինի եւ այլ թվային փողի արգելման միջոցով, հայտնում է The Independent-ը: Կորպորացիան ավելի վաղ հրապարակայնացրել էր բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա իր թոքենի ստեղծման ծրագրերը, իսկ մայիսին աշխատանք է առաջարկել Ethereum-ի ստեղծող Վիտալիկ Բուտերինին. ծրագրավորողն այս մասին հայտնել էր «Թվիթերի» իր էջում, սակայն հետո գրառումը ջնջել էր, փոխանցում է ՌԲԿ-ն:
Շատ փորձագետներ Google-ին կասկածել են անբարեխիղճ մրցակցության մեջ եւ հայտարարել, որ թվային փողերի գովազդի արգելքը կարող է կապված լինել միայն խարդախությունից օգտատերերին պաշտպանելու հետ: Blackmore Group ներդրումային ընկերության ղեկավար Ֆիլիպ Նունը զարմացել է, որ կորպորացիան արգելափակում է թվային փողերի հետ կապված հայտարարությունները, սակայն թույլ է տալիս ազարտային խաղերի գովազդումը:
«Ես կասկածում եմ, որ Google-ն արգելքը սահմանել է մոտ ապագայում սեփական կրիպտոարժույթի ստեղծման ծրագրերի պատճառով»,- հայտարարել է Blackmore Group-ի գլխավոր տնօրենը:
Google-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեղադրանքների մեկնաբանումից, սակայն 2018 թվականի մարտին ընկերությունը հաստատել է, որ մշակողների մի քանի խումբ ունի, որոնք ուսումնասիրում են տեղաբաշխման ռեեստրի տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Միաժամանակ, Facebook-ից եւ Twitter-ից հետո ընկերությունը ներկայացրել էր կրիպտոարժույթների, ICO-ի, վիրտուալ դրամապանակների, բինարային գործարքների, ինչպես նաեւ թվային փողի վաճառքն ուսուցանող նյութերի ցանկացած գովազդային հայտարարության արգելման մասին: Այն ուժի մեջ կմտնի հունիսին:
Կորպորացիայի ղեկավարությունը այս քայլը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ տվյալ գովազդը հաճախ մարդկանց ապատեղեկացնում է՝ նրանց ստիպելով սխալ որոշումներ ընդունել, ինչպես նաեւ խարդախների ձեռքին արդյունավետ գործիք է դառնում: Ձեռներեցները, սակայն, արգելքը շրջանցում են՝ «cryptocurrency» («կրիպտոարժույթ») բառի փոխարեն օգտագործելով «c-currency» բառը, իսկ «bitcoin» բառում, օրինակ, «o» տառը փոխարինում են զրո թվով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը