Արայիկ Հարությունյանը նախ պետք է իրենց գործընկեր դաշնակցականներին «քընընի
«Իրատես» թերթը գրում է. «Այս կառավարության ամենաակտիվ անդամներից մեկը՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մեծ աղմուկով նշանավորեց պաշտոնավարման մեկնարկը, հասցրեց բացահայտել որոշ չարաշահումներ, բայց հենց հերթը հասավ «Այբ» կրթահամալիրին, կարծես դադար վերցրեց: Մեր տեղեկություններով, նախարարն առայժմ մեկիկ-մեկիկ ուսումնասիրում է հակափաստարկները եւ պատրաստվում հերթական «լայվին»:
Իսկ մինչ այդ, իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, նախարարը ձեռնամուխ է եղել մյուս չարաշահումների բացահայտման գործին, առայժմ՝ առանց աղմուկի: Ամենաուշագրավն այն է, որ «հեղափոխությունից առաջ» այս նախարարությունը ղեկավարել է այսօր կրկին իշխանությունում քվոտաներ ունեցող ու այս իշխանության պատասխանատվությունը կիսող դաշնակցական Լեւոն Մկրտչյանը:
Այսինքն, եղած չարաշահումները որքան ՀՀԿ-ի իշխանությանն են, նույնքան էլ՝ դաշնակցությանը, առավել եւս, որ այս ոլորտը գրեթե միշտ եղել է ՀՅԴ-ի «հովանու» ներքո, մասնավորապես՝ Լեւոն Մկրտչյանի: Ստացվում է՝ Արայիկ Հարությունյանը նախ պետք է իրենց գործընկեր դաշնակցականներին «քընընի», թե ինչու են տարիներ շարունակ կոռուպցիոն սխեմաներ գործել կրթության համակարգում, եւ ինչու չեն կանխվել դրանք:
Եթե ոչ ԱԱԾ-ի օգնությամբ, գոնե գործընկերության շրջանակում նորանշանակ նախարարը թող կանչի ու մի բաժակ սուրճի ընկերակցությամբ զրուցի Լեւոն Մկրտչյանի հետ: Ի՜նչ հետաքրքիր բաներ կարող են ջրի երես դուրս գալ, ինչքա՜ն բան կիմանա ոլորտի մասին անփորձ նախարարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...