Խոսրով Հարությունյանը հարցեր ունի ԱԱԾ-ին կամ հարգել նախկին որոշումը
Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը դեռեւս պետք է իրավական առումով հիմնավորել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանն՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքն պատկանող «Ալեքս հոլդինգ»–ում ԱԱԾ–ի բացահայտած կոռուպցիոն սխեմաներին։
«Եթե Անվտանգության ծառայությունը նկատի ունի այն պայմանավորվածության իրականացումը, որը ձեռք է բերվել նախորդ տարվա ընթացքում եւ պայմանավորված էր ֆիզիկական անձ հանդիսացող գյուղացիական տնտեսություններից գյուղացիական մթերքներ ձեռք բերելու գործառույթին, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ գյուղմթերքը ներմուծելու է ֆիզիկական անձ հանդիսացող տնտեսվարողից եւ այդ պարագայում այդ ամենը պետք է ձեւակերպվի որպես անհատ ձեռներեցի կողմից գործունեություն իրականացնող եւ հետեւաբար այս մասով շրջանառության հարկ վճարող, այս առումով կարծում եմ՝ տնտեսվարողները մնացել են իրենց պայմանավորվածությունների շրջանակում»,–մեկնաբանել է Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով, որ այս դեպքում ԱԱԾ–ն պարտավոր է հարգել նախկին իշխանության որոշումը։
«Եթե տնտեսվարողները այդ պայմանավորվածությունները խախտել են, օրինակ անհատ ձեռներեցի անվան տակ ոչ գյուղատնտեսական բնույթի ապրանք են ներմուծել ու իրացրել, սա ուրիշ խնդիր է։ Իմ տվյալներով, որպես ԱԺ տնտեական հարցերով հանձնաժողովի նախագահ, պայմանավորվածություն է եղել ցանցային սպառողական, առեւտրային կազմակերպիչների եւ Պետեկամուտների կոմիտեի միջեւ առ այն, որ բոլոր տեսակի գյուղմթերքներն ու մսամթերքը ձեռք են բերվել անհատ ձեռներեցների միջոցով եւ իրացվել, որի մասին առանձին տողով նշվել է ՀԴՄ կտրոններում։ Եթե այս պայմանավորվածությունից դուրս գործարք է արվել, ապա դա կարող է արձանագրվել որպես խախտում։ Իսկ եթե այդպիսին չկա, ապա գյուղմթերք ու մսամթերքի ներմուծումն ու իրացումը անհատ ձեռներեցների կողմից պետք է գրանցվեր որպես շրջանառության հարկի հարկման օբյեկտ։ Եթե այս պայմանավորվածությունից դուրս են այս բացահայտումները, որեմն ԱԱԾ–ն ճիշտ է պետական բյուջեի նկատմամբ ներկայացրած վնասների հետ կապված»,–մանրամասնել է Խոսրով Հարությունյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը