Գագիկ Հարությունյանի համար ապահովված է երջանիկ ծերությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանությունը, երբ պատրաստվում էր վերարտադրվելու, հոգացել էր, որպեսզի օրենսդրությունը հարմարվի կոնկրետ անձերի պահանջներին:
Օրինակ Սահմանադրությունը եւ դրանից բխող օրենքները գրվեցին Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի դառնալով վարչապետ, նա շարունակեր իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը: «Ժողովուրդ» օրաթրեթը պարզել է, որ այդ ընթացքում հոգացել են նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մասին, որը հիմա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարն է: Ու հիմա Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածը շարադրվել է այսպես. «Եթե անձը ԱԺ կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ ՍԴ դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա ԲԴԽ անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից»:
Նաեւ ընթացիկ վարձատրության հարցն է լուծվել այնպես որ ՍԴ-ից ԲԴԽ-ում հայտնված անձը ստանա այդ պահի ամենաբարձր աշխատավարձը:
Հասկանալի է՝ ՍԴ անդամներն ամեն օր ԲԴԽ անդամ չեն դառնում, եւ ի սկզբանե ծրագրված էր, որ 70-ամյակը լրանալուց հետո Գագիկ Հարությունյանն անցում կկատարի ԲԴԽ: Հիմա նրա համար ապահովված է երջանիկ ծերությունը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...