«Էդ ահել-ջահելները թող մի քիչ փորձառություն ձեռք բերեն, նոր խոսեն». Ռուստամյանը բարկացել է
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն այս կառավարության համար պատասխանատվություն չի ստանձնում, ՀՅԴ-ն ստանձնո՞ւմ է՝ հարցրինք Արմեն Ռուստամյանին։ «Իհարկե, ստանձնում ենք, կառավարության մաս ենք, չէ՞։ Մենք առաջարկներ ենք առաջ քաշել, որոնք պետք է ներառվեն կառավարության ծրագրի մեջ»։ Իսկ եթե ձեր առաջարկները չներառվե՞ն։ «Մենք կառավարության անդամ ենք, եւ անպայման պետք է ներառվեն»։
Բոլոր դեպքերում, խոսակցություններ կան, որ Դաշնակցությունն այլեւս ի վիճակի չէ «հասնել Սասուն՝ մտնել Վան»՝ հաղթահարել առաջիկա ընտրություններում 5 տոկոսը։ «Մենք որ չմտնենք, ուրիշ մտնող չի լինի, էդ ահել-ջահելները թող մի քիչ փորձառություն ձեռք բերեն, նոր խոսեն․ որ էսօր տեղի-անտեղի խոսում են, մարդիկ պտի փորձի արժեքը հասկանան»։
Սա ակնա՞րկ է նրանց։ «Իհարկե, կարող եք, իհարկե, կան, էդ իրենք որ ասում են՝ բացասական փորձ չունենք, էդ չի նշանակում, որ դրականն ունեն»։ ՀՅԴ-ն իրեն ավելի կոմֆորտ որտե՞ղ էր զգում՝ ՀՀԿ-ի՞ կողքին, թե՞ նորերի։ «Բոլոր տեղերում… մարդու կոմֆորտն իր ներսում է․ ես բանտում էլ էի ինձ կոմֆորտ զգում»։ Բա ինչո՞ւ դուրս եկաք։ «Ինչու… որովհետեւ ազատեցին։ Դռները բացել էին, հո չէի՞ մնա ներսում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...