Մորգան Ֆրիմենը դատի կտա CNN-ին
Միանգամից ութ կին Մորգան Ֆրիմենին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: 80-ամյա դերասանն արդեն ներողություն է խնդրել՝ հայտնելով, որ չէր ուզում որեւէ մեկին վիրավորել իր վարքագծով։ Սակայն դերասանների փաստաբանները մտադիր են դատի տալ CNN-ին, որն այդ կանանց մեղադրանքների մասին բարձրաձայնել է:
Փաստաբանները վստահեցնում են, որ հետաքննություն իրականացրած լրագրողը՝ Քլոե Մելասը, անձնական շահ է հետապնդել հրապարակումն անելիս: Նրանք կարծում են, որ Քլոեն կամ ռասիստ է, կամ ցանկանում է Մորգան Ֆրիմենին վարկաբեկելով անուն հանել: Դերասանի փաստաբանները հենվում են այն փաստի վրա, որ զոհերից մեկը խոստովանել է, որ լրագրողն իր խոսքերը ճիշտ չի ներկայացրել:
CNN-ի ներկայացուցիչները Daily Mail-ին վստահեցրել են, որ չեն պատրաստվում հերքում հրապարակել եւ գնալու են մինչեւ վերջ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը