Կոյուղաջրերի գործով վերսկսվել են քննչական գործողությունները
«Ժողովուրդը» գրում է. «Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տևական ժամանակ է՝ կանգ էր առել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս այդ գործով վերսկսվել են քննչական գործողությունները:
Նախաքննություն իրականացնող մարմինն այս օրերին հարցաքննության է կանչում գործով վկաներին` հիմնականում ՀՀԿ-ականների: Չնայած սրան` այս գործով մինչ օրս մեղադրյալ չկա, թեև միջադեպից անցել է չորս ամիս, ավելին՝ միջադեպի ողջ տեսագրությունը կա:
Հիշեցնենք՝ վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երևանի քաղաքապետարան: Մասնավորապես՝ ԵԾ կին անդամները կոյուղաջրով լի տարայով փորձել էին մոտենալ Տարոն Մարգարյանին, սակայն ՀՀԿ ավագանու անդամները ամեն կերպ կանխեցին:
Արդյունքում փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` խուլիգանության և ծեծի հատկանիշներով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...