Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող բժշկական կենտրոնը վաճառվել է
«Հրապարակը» գրում է. «Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը, որը վերջին տարիներին հաճախակի էր ուշացնում աշխատակիցների աշխատավարձերը, վաճառվել է։
Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում չհստակեցրեց, թե ով է գնորդը։ Ասաց, որ դեռ վաճառքի գործարքն ընթացքի մեջ է և առաջիկա շաբաթներին նոր կավարտվի։ Իսկ ո՞րն է հիվանդանոցը վաճառելու պատճառը, արդյոք վնասո՞վ էր աշխատում։ «Իհարկե, ոչ, վնասով աշխատող հիվանդանոցն ո՞վ կգներ։ Ժամանակակից առողջապահության պահանջներին բավարարող կլինիկա ունենալու համար հարկավոր է մեծ ներդրումներ անել, որի հնարավորությունները եղբայրս չունի»։
Հարցրինք՝ իսկ քաղաքական իրավիճակի փոփոխություններով չէ՞ պայմանավորված վաճառքը, տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո իշխանության որոշ հովանավորյալներ էլ են վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները կբացահայտեն անօրինական գործունեությունը և կունեզրկեն նրանց։ Հարությունյանն ասաց, որ վաճառքի գործընթացն սկսվել է դեռևս անցած տարվա դեկտեմբերի վերջին, իսկ ձգվում է, քանի որ «և՛ գնորդները, և՛ օտարողը պետք է գույքային պարտավորություններ հստակեցնեն»։
Մեր տեղեկություններով՝ գնորդը գավառեցի երկու եղբայրներ են, որոնք Ղազախստանում բիզնեսներ ունեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...