Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Ֆրանսիայի արտգործնախարարի հակասական հայտարարությունները

«Ժամանակը» գրում է. «Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կար­գավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին: Նա ասել է, որ կպաշտպանեն ցանկացած մոտեցում, որը թույլ կտա առաջ գնալ լուծման ուղղությամբ և ապահովել խաղաղություն ու կայունու­թյուն: Միևնույն ժամանակ, նա Երևանում հայտարարել է, որ անընդունելին են թե´ ստա­տուս քվոն, թե´ ուժի կիրառու­մը: Բաքվում էլ նա հայտարա­րել էր, որ Ֆրանսիան կակտիվացնի իր ջանքը հակամար­տության կարգավորման արագության ուղղությամբ: Ֆրանսիայի արտգործնախարարի Բաքվի ու Երևանի հայտարարություններն առա­ջին հայացքից թողնում են հա­կասական և շփոթ տպավո­րություն: Մյուս կողմից՝ նա կարծես թե փորձել է ամեն տեղ ասել այն, ինչն ավելի շատ կցանկանային լսել գուցե:

 

Բաքվում նա հավաստիացրել է, որ կաշխատեն ավելի ակ­տիվ՝ որպես միջնորդ, իսկ Երևանում էլ ակնարկել է գուցե, որ սպասում է Երևանի նոր առաջարկներին, որոնց պատ­րաստ են աջակցել: Սակայն որևէ դեպքում հստակ չէ կոնկ­րետություն, թե ընդհանրա­պես Ֆրանսիան, որպես միջ­նորդ, ինչպես է պատկերաց­նում հետագա գործընթացը: Ընդհանրապես այդ առումով պարզ չէ ոչ միայն Ֆրանսիայի, այլև մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումը: Նրանց մոտ կամ որոշակի շփոթ է ու փակուղի, և նրանք մի կողմից գիտեն, որ դժվար է Հայաստանից զիջումներ կոր­զել առանց անվտանգության ու Արցախի անկախության երաշխիքների, մյուս կողմից էլ գիտեն, որ Բաքուն չի համա­ձայնի այդ տարբերակին և մի­աժամանակ կշարունակի սպառնալ պատերազմով: Համանախագահները փորձում են զսպել հնարավոր նոր պատերազմի բռնկումը, սակայն մյուս կողմից՝ նկատելի է, որ նրանք պատկերացում իսկ չու­նեն, թե դա ինչքան կարող են անել և գլխավորը՝ ինչպես կա­րող են երկար անել դա: Առա­վել ևս, որ նրանցից յուրա­քանչյուրն էլ ունի իր ռեգիոնալ ծրագրերն ու շահերը և ըստ այդմ՝ իր հարաբերությունները հակամարտության կողմերի և նույնիսկ Իրանի հետ:

Այդ իմաստով, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարա­րի տարածաշրջանային այցը, ըստ էության, դարձել է այդ հակասական իրողության բա­վականին ակնառու դրսևորում: Այս պայմաններում եզ­րակացությունը թերևս մեկն է, առավել ևս Հայաստանի նոր իշխանության համար: Առա­ջին հերթին երևի թե այն, որ համանախագահները շփոթու­թյան մեջ են, և ըստ այդմ՝ նրանց մոտ առկա է որևէ նոր մոտեցման, նոր առաջարկի, այսպես ասած, ընկալման կամ սպասման բնական մի վիճակ, որից պետք է օգտվել և փորձել առաջ մղել նոր գաղափարներ, որոնք կպարունակեն իրավիճակի ավելի երկարաժամկետ քաղաքական մենեջմենթի ներուժ»,-գրում է թերթը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: