Բրեդ Փիթը սպառնացել է սպանել Վայնշթեյնին, բայց ձերբակալել են...
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի շուրջ սեքս սկանդալը նոր թափ է հավաքում: Նրան սեռական ոտնձգությունների մեջ առաջին մեղադրողներից էր Գվինեթ Փելթրոուն:
Դեպքը տեղի է ունեցել, երբ դերասանուհին 22 տարեկան էր: Հարվին նրան կանչել էր հյուրանոց եւ առաջարկել մերսել իրեն: Երբ աղջիկը հրաժարվել էր, պրոդյուսերը սպառնացել էր նրան՝ հորդորելով միջադեպի մասին որեւէ մեկին չպատմել: Սակայն Գվինեթը չէր դիմացել եւ կատարվածի մասին խոստովանել էր Բրեդ Փիթին, որն այն ժամանակ նրա բոյֆրենդն էր: Եվ հիմա դերասանուհին խոստովանել է, որ այն ժամանակ Բրեդը գնացել է Վայնշթեյնի մոտ եւ սպառնացել սպանել նրան, եթե պրոդյուսերը եւս մեկ անգամ նման բան թույլ տա իրեն:
Ի դեպ, այսօր Նյու Յորքում ակնկալվում է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վայնշթեյնը կհանձնվի ոստիկանությանը։ Ուշագրավ է, որ պրոդյուսերին դատի է տվել մոտ 80 կին, եթե ոչ ավելին, ընդ որում, աշխարհի միանգամից մի քանի քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում ու Նիսում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը